«Սևիլիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է հարձակվող Կելեչի Իհեանաչոյի տեղափոխության մասին։ Կողմերը պայմանագիր են կնքել 2+1 սխեմայով։
«Ներվիոնները» ֆուտբոլիստին ձեռք են բերել անվճար։ Հուլիսին նա հեռացավ «Լեսթերից» ազատ գործակալի կարգավիճակով։
Նիգերիացին «Աղվեսների» կազմում է 2017 թվականից: Նախորդ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։