«Բարսելոնայի» մարզիչ Հանս Դիտեր-Ֆլիկն ամփոփել է «Մանչեսթեր Սիթիի» հետ ընկերական հանդիպման արդյունքները։
Կատալոնական ակումբը հաղթեց 11 մետրանոցներով (4:1, հիմնական ժամանակ՝ 2:2):
«Ես շատ ուրախ եմ, մենք հիանալի աշխատանք կատարեցինք։ Մենք խաղացինք հիանալի թիմի դեմ՝ ֆանտաստիկ ֆուտբոլիստներով։ Ես շատ գոհ եմ նրանցից: Մարզչի համար ամենակարևորն այն է, որ մենք թիմով պաշտպանվեցինք և թիմով գրոհեցինք։
Ֆանտաստիկ ելույթ, հատկապես երիտասարդների կողմից: Ես հպարտ եմ նրանցով: Մենք այսօր նույնպես ֆանտաստիկ դարպասապահ ունեինք։ Հաջորդ շաբաթ ամբողջ թիմը կհավաքվի։ Ուրախ կլինեմ տեսնել բոլորին»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։