«Ժիրոնայի» և Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտեմ Դովբիկը տեղափոխվում է «Ռոմա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ռոման» Լա Լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուի տրանսֆերի համար կվճարի 30,5 միլիոն եվրո։
«Ժիրոնան» հետագայում որպես բոնուսներ կկարողանա ստանալ ևս 6 միլիոն եվրո։ Նաև իսպանական ակումբը կստանա ուկրաինացու հավանական ապագա վաճառքի գումարի 10%-ը։
Դովբիկը «Ռոմայի» հետ հինգ տարվա պայմանագիր կկնքի մինչև 2029 թվականի հունիսը։