Քոնոր Գալագերը մոտ ժամանակներս կարող է դառնալ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստ

«Չելսիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Քոնոր Գալագերը մոտ ժամանակներս կարող է դառնալ Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբները համաձայնության են եկել 40 միլիոն եվրոյի տրանսֆերի շուրջ։

Գործարքն ավարտելու համար անհրաժեշտ է Գալագերի համաձայնությունը, որը նա դեռ չի տվել։

«Հնդկահավերը» նրան առաջարկել են երեք տարվա պայմանագիր՝ ակումբի առաջատար ֆուտբոլիստների աշխատավարձին համապատասխան, սակայն նա հրաժարվել է։