Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» արտագնա խաղում մրցեց մալթական «Սլիմայի» դեմ։
Ռուի Մոտայի սաներն առաջին խաղում հաղթել էին խոշոր՝ 7։0 հաշվով։ Պատասխան խաղում թիմերը գոլերով աչքի չընկան և գրանցվեց ոչ-ոքի (0:0):
Երևանյան ակումբը ընդհանուր՝ 7։0 հաշվով հաղթեց ու նվաճեց որակավորման երրորդ փուլի ուղեգիր։