Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հայկական «Արարատ-Արմենիան» մրցեց մոլդովական «Զիմբրուի», «Ուրարտուն»՝ «Բանիկի» դեմ։
«Արարատ-Արմենիան» կրկին հաղթեց և նվաճեց որակավորման երրորդ փուլի ուղեգիր։ «Ուրարտուն» էլ լքեց պայքարը երկու խաղերի արդյունքում մրցակցին զիջելով ընդհանուր` 1:7 հաշվով (1:5; 0:2)։
«Արարատ-Արմենիան» պատասխան խաղում ևս հաղթեց (3:1): Խաղի 28-րդ րոպեին հաշիվը բացեց Տենտոն Յեննեն։ Մրցակիցը երկրորդ խաղակեսում հավասարեցրեց հաշիվը, բայց քիչ անց Արթուր Սերոբյանը 11 մետրանոցից հաշիվը 2-1 դարձրեց։ Հանդիպման վերջակետը դրեց Ջոնաթան Դուարտեն։
Երկու խաղերի արդյունքում «Արարատ-Արմենիան» հաղթեց ընդհանուր` 6:1 հաշվով։