Կառլո Անչելոտտին հերքել է Էնդրիկի և Անտոնիո Ռյուդիգերի միջև կոնֆլիկտի մասին լուրերը

Կառլո Անչելոտտին հերքել է Էնդրիկի և Անտոնիո Ռյուդիգերի միջև կոնֆլիկտի մասին լուրերը:

ԱՄՆ շրջագայության ժամանակ Մադրիդի «Ռեալի» մարզման ժամանակ Ռյուդիգերը կոպիտ խաղաց 18-ամյա բրազիլացու հետ և հրեց նրան։ Սրանից հետո իսպանական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին ֆուտբոլիստների միջեւ հնարավոր կոնֆլիկտի մասին։

«Ոչինչ չի պատահել, Ռյուդիգերը պարզապես ողջունեց Էնդրիկին:

Երբ Մբապպեն միանա մեզ, նա նույնը կանի։ Անտոնիոն հիանալի տղա է»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։