Կառլո Անչելոտտի․ «Անտոնիո Ռյուդիգերը և Լուկա Մոդրիչը դիմացան ընդամենը 45 րոպե»

Կառլո Անչելոտտին գնահատել է «Ռեալի» կրած պարտությունը «Միլանից» (0:1) ընկերական խաղում։

«Դա խաղ էր, որտեղ մենք կռվեցինք: Մենք պետք է բարելավենք որոշ բաներ, բայց դա նորմալ է: Հիմա հիմնական կազմի խնդիրը մարզավիճակ ձեռք բերելն է, իսկ երիտասարդները պետք է պարզապես վայելեն ֆուտբոլը։

Հարձակվողները շատ լավ խաղացին։ Արդան Գյուլերն արդեն լավ մարզավիճակում է, Բրահիմը շատ լավ խաղաց։

Ինձ առաջին խաղակեսն ավելի շատ դուր եկավ, քան երկրորդը։ Մենք ավելի լավ խաղացինք Ռյուդիգերի և Մոդրիչի հետ, բայց նրանք կարողացան խաղալ ընդամենը 45 րոպե։ Մենք արդեն սկսում ենք աշխատել վերականգնման վրա։ Նրանք, ովքեր խաղադաշտ դուրս եկան առաջին րոպեներից՝ Լուկասը, Բրահիմը և Սեբալյոսը, ցույց տվեցին, որ լավ մարզավիճակում են»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։