Լևերկուզենի «Բայերը» պատրաստ է այս ամառ վաճառել Պատրիկ Շիկին։ Այս մասին հայտնում է գերմանական մամուլը։
Պատրիկը, իբր, չի համապատասխանում Խաբի Ալոնսոյի խաղային մոդելին։ Շիկի փոխարեն, եթե նա հեռանա, կարող է ձեռք բերել նոր հարձակվող, ով կարող է ավելի լավ փոխարինել Վիկտոր Բոնիֆեյսին։
Transfermarkt-ը Շիկի շուկայական արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո: