Դավիդ դե Խեայով հետաքրքրված է Ա Սերիայի մեկ այլ ակումբ

Դարպասապահ Դավիդ դե Խեան մեկ տարուց ավելի է՝ առանց ակումբային գրանցման է։ Իսպանացու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվել է անցած ամառ, և այդ ժամանակվանից Դե Խեան առանց թիմի է:

Վերջին շրջանում մամուլն ակտիվորեն կապում է 33-ամյա ֆուտբոլիստին «Ջենոայի» հետ։ Այժմ Դե Խեայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Ա Սերիայի մեկ այլ ակումբ, ըստ լրագրող Մատեո Մորետոյի, դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինան»:

Հիշեցնենք, որ Դավիդ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2011-ից 2023 թվականներին։ Համեմատաբար վերջերս իսպանացին համարվում էր աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը, սակայն այժմ նա մի ամբողջ մրցաշրջան է անցկացրել առանց ֆուտբոլի։