«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին վինգեր Նանին պայմանագիր է կնքել պորտուգալական «Էստրելայի» հետ։ Պայմանագիրը ուժի մեջ է մեկ տարի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանում 37-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Ադանա Դեմիրսպորում»: Թուրքիայի Սուպերլիգայի 28 խաղում նա դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Նանին «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2007-2014 թվականներին։ Ակումբի կազմում անցկացրած 230 խաղում նա խփել է 41 գոլ և կատարել 70 գոլային փոխանցում։ Նանին խաղացել է նաև «Սպորտինգ ՔՊ», «Օռլանդո», «Ֆեներբախչե», «Վալենսիա», «Լացիո», «Վենետիկ» և «Մելբուրն» ակումբներում։