«Բավարիան» մեկնել է Հարավային Կորեա՝ իր նախամրցաշրջանային շրջագայության շրջանակներում: Այս մասին հաղորդում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։
Միևնույն ժամանակ, «Բավարիայի» 11 ֆուտբոլիստներ թիմի հետ չեն մեկնել։ Մատիաս դե Լիխտը, Դայո Ուպամեկանոն, Ալֆոնսո Դևիսը, Կինգսլի Կոմանը և Հարի Քեյնը մնում են արձակուրդում և, հետևաբար, թիմում չեն:
«Բավարիայի» ամառային շրջագայությանը վնասվածքի պատճառով չեն մասնակցի Արիոն Իբրահիմովիչը, Հիրոկի Իտոն, Դանիել Պերեսը, Լերոյ Սանեն և Տարեկ Բուխմանը։ Թիմի հետ չի մեկնել նաեւ նորեկ Մայքլ Օլիսը։