Տեմմի Աբրահամը կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ թիմ

«Ռոմայի» հարձակվող Տեմմի Աբրահամը կարող է տեղափոխվել «Միլան»։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ռոսոներիները» շարունակում են բանակցել 26-ամյա հարձակվողի տրանսֆերի շուրջ։

«Միլանին» հաջորդ մրցաշրջանի համար անհրաժեշտ է 3 հարձակվող, իսկ Աբրահամը ակումբի տրանսֆերային ցուցակի առաջնահերթ թիրախներից է։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է ընդամենը 8 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։