«Ռեալը» մտածում է թիմի պաշտպանին վաճառելու մասին

Մադրիդի «Ռեալը» մտածում է թիմի պաշտպան Դավիդ Ալաբային վաճառելու մասին։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ «Ռեալը» մտահոգված է 32-ամյա ֆուտբոլիստի վնասվածքով։ Մադրիդյան թիմի ճամբարում կասկածում են, որ երկար բացակայությունից հետո Ալաբան կկարողանա վերադառնալ նախկին մակարդակին։

Պաշտպանը մադրիդյան գրանդում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2026 թվականի կեսը։