«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Մյունխենի «Բավարիայի» աջ պաշտպան Նուսեր Մազրաուին գնելուն, ով նախկինում հանդես է եկել Էրիկ տեն Հագի գլխավորությամբ «Այաքսում»։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ հենց որ «Մանչեսթեր Յունայթեդը» Աարոն Վան-Բիսակային վաճառի «Վեսթ Հեմին», «Մանկունիանցիները» կարագացնեն Մազրաուիի գործարքը, ով արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները Էրիկ տեն Հագի թիմի հետ։
Նախորդ մրցաշրջանում Մազրաուին գերմանական Բունդեսլիգայում անցկացրել է 19 հանդիպում, որտեղ դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ։