«Վեսթ Հեմը» ցանկանում է գնել Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգին։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Վեսթ Հեմը» վերսկսել է իր հետաքրքրությունը ֆուտբոլիստի նկատմամբ։
Հիշեցնենք, որ գերմանացու նկատմամբ «մուրճերը» հետաքրքրվում էին նախորդ ամառ, սակայն հետո հարձակվողը «Վերդերից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»։
Գերմանական Բունդեսլիգայի վերջին ավարտված մրցաշրջանում 31-ամյա Ֆուլկրուգը խփել է 12 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։