«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է սպասվող մրցաշրջանի մասին։
«Կարծում եմ՝ երազները փոխվում են, երբ մեծանում ես։ Սկզբում խոսքը գնում էր միայն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու մասին։ Երբ միանում ես թիմին, ուզում ես հաղթել։ Հիմա երազում եմ մեծ գավաթներ նվաճելու մասին։
Ցանկանում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթել Պրեմիեր Լիգան և Չեմպիոնների Լիգան։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք դա անել»,- ասել է Ռեշֆորդը The Sun-ին։
«Մանչեսթեր Յունայթեդը» նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 10-ին՝ Անգլիայի Սուպերգավաթի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։