«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը տեղափոխվեց ՊԱՕԿ

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Շոլա Շորտիրը պայմանագիր է կնքել ՊԱՕԿ-ի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

20-ամյա անգլիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։

Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Ընդհանուր առմամբ նա 5 հանդիպում է անցկացրել հիմնական թիմի կազմում։