«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին։ Սակայն 57-ամյա մասնագետն ինքն իրեն մտափոխվելու հնարավորություն է թողնում։
«Այսօր ես ավարտել եմ ֆուտբոլը՝ որպես մարզիչ։ Ժամանակն է թոշակի անցնելու։ Ես քմահաճույքով չեմ հրաժարվել, դա սովորական որոշում էր։ Ես արդեն մարզել եմ աշխարհի լավագույն ակումբները»»,- Կլոպի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Կլոպը լքել է «Լիվերպուլը» 2023/24 մրցաշրջանի ավարտին։