Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան շնորհակալություն է հայտնել թիմի նախկին մարզիչ Թոմաս Տուխելին։
Հիշեցնենք, որ գարնանը «Բավարիան» ցանկանում էր պահել մասնագետին, սակայն գերմանացին մերժեց ղեկավարության առաջարկը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Թոմաս Տուխելին, ով անցյալ տարի պայքարեց ինձ համար։ Ես հնարավորություն ունեցա շնորհակալություն հայտնել նրան մեկ տարի առաջ, երբ տրանսֆերը ձախողվեց։ Ես արդեն խոսել եմ նոր մարզիչ Վենսան Կոմպանիի հետ։ Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան և Մաքս Էբերլին։
Ես շատ հպարտ եմ, որ երկու բարձրակարգ մարզիչներ միանգամից ցանկացան ձեռք բերել ինձ»,- ասել է Պալինյան մամուլի ասուլիսում։
Պալինյայի համար «Բավարիան» 51 միլիոն եվրո է վճարել «Ֆուլհեմին»։