ՊՍԺ-ն բուժզննում է նշանակել Լիսաբոնի «Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Նևեշի համար, ով շուտով պետք է տեղափոխվի փարիզյան թիմ։
Ինչպես հայտնում է Bola-ն՝ կիսապաշտպանը Փարիզ կժամանի ուրբաթ օրը՝ բուժզննում անցնելու համար։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն «Բենֆիկայի» հետ համաձայնեցրել է տրանսֆերի պայմանները 60 միլիոն եվրո + 10 միլիոն բոնուսների դիմաց։