Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է վերադառնալ Իսպանիա։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ Խամեսը մոտ է «Ռայո-Վալյեկանո» տեղափոխվելուն։ 33-ամյա կիսապաշտպանը կարող է պայմանագիր կնքել իսպանական թիմի հետ արդեն հաջորդ շաբաթ։
Նախկինում մամուլում տեղեկություններ էին հայտնվել Խամես Ռոդրիգեսի՝ կրկին Եվրոպայում խաղալու ցանկության մասին։ Transfermarkt-ը կոլումբիացուն գնահատում է 5 միլիոն եվրո։