«Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին» ընկերական հանդիպում են անցկացրել։ Թիմերը ոչ-ոքի խաղացին 2:2 հաշվով, որից հետո կատալոնացիները հաղթեցին 11 մետրանոցներով։ Խաղից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոստովանել է, որ ցանկանում է Պեպ Գվարդիոլայի նման թիմ կառուցել։
«Այստեղ՝ «Բարսելոնայում», մենք ցանկանում ենք կառուցել այնպիսի մի թիմ, ինչ Պեպ Գվարդիոլան կառուցել է «Մանչեսթեր Սիթիում»»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում լրագրող AS-ը։
Պեպ Գվարդիոլան ութ տարի մարզում է «Մանչեսթեր Սիթին» և այդ ընթացքում թիմը նվաճել է բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ վեց առաջնություն և մեկ Չեմպիոնների Լիգայի գավաթ։