Գիորգի Մամարդաշվիլին կարող է լքել Եվրոպան

«Վալենսիայի» և Վրաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ 23-ամյա դարպասապահը հետաքրքրված է ակումբային գրանցումը փոխելու հարցում։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբները։

Նշենք, որ Մամարդաշվիլիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։ Նա պայմանագիրը իսպանական թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։

Անցած մրցաշրջանում Լա Լիգայում դարպասապահն անցկացրել է 37 հանդիպում, որոնցում բաց է թողել 41 գոլ։