Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դեռ կարող է հեռանալ «Կրասնոդարից»։ 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ֆրանսիական «Լանսը» և եվրոպական լիգաների այլ ակումբներ։
«Կրասնոդարը» պատրաստ է վաճառել Սպերցյանին առնվազն 18 միլիոն եվրոյով։ «Լանսի» առաջին առաջարկն ավելի ցածր էր և ռուսական ակումբը մերժեց այն, սակայն ֆրանսիական թիմը դեռ դուրս չի եկել բանակցային գործընթացից, հայտնում է Metaratings-ը։
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 111 հանդիպում, որոնցում դարձել է 33 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։