«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան թիմում կմնա հաջորդ մրցաշրջանում։ Այս մասին հայտնում է լրագրող Ջավի Միգելը։
Հիշեցնենք, որ Գարսիան նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ժիրոնայի» կազմում, որին օգնել է ավարտել առաջնությունը երրորդ տեղում և նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել է ֆուտբոլիստին թիմում պահել նոր մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ Գարսիան ունակ է խաղալ նաև եզրային պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Գարսիան «Բարսելոնա» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը՝ «Մանչեսթեր Սիթիից»։