«Բարսելոնայի» երկրպագուները ցանկանում են, որ թիմն իսկապես մրցունակ լինի։ Ակնհայտ է, որ «Բլաուգրանայի» երկրպագուները վստահ են, որ մրցունակության մակարդակը կբարձրանա, եթե ակումբը պայմանագիր կնքի Նիկո Ուիլյամսի հետ։
ԱՄՆ-ում «Մանչեսթեր Սիթիի» դեմ ընկերական խաղից առաջ «Բարսելոնայի» երկրպագուները սպասել են ակումբի նախագահ Ժոան Լապորտային և սկսել բարձրաձայն բղավել. «Նիկո Ուիլյամս»։ Այս մասին տեղեկություն է հայտնվել սոցցանցերում։
Երկրպագուները պահանջում են պայմանագիր կնքել այս եզրային հարձակվողի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կարող է «Ատլետիկից» գնել 22-ամյա Նիկո Ուիլյամսին 58 միլիոն եվրոյով։