«Ժիրոնայի» հարձակվող Արտեմ Դովբիկը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։
Ըստ աղբյուրի՝ հուլիսի 30-ին հռոմեացիների սեփականատեր Դեն Ֆրիդկինը մարզական տնօրեն Ֆլորենտ Գիսոլֆիի հետ զրույցում հաստատել է ուկրաինացու տրանսֆերը։ Ֆրիդկինը Գիսոլֆիին ասաց, որ գնա Իսպանիա և ավարտի գործարքը։
Նշվում է նաև, որ «Ռոման» դեռ պետք է լուծի «Ժիրոնայի» տրանսֆերային գումարի վերաբերյալ հարցը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «գայլերի» հետ, որը ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսը։