Ալեքսանդր Սորլոտը մոտ է մադրիդյան թիմ տեղափոխվելուն

«Վիլյառեալի» հարձակվող Ալեքսանդր Սորլոտը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոն» առաջընթաց է գրանցել 28-ամյա նորվեգացու տրանսֆերի շուրջ բանակցություններում։

Անցած մրցաշրջանում 28-ամյա Սորլոտը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 26 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի աշխատանքային պայմանագիրը «Վիլյառեալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։