Նորվեգիայում VAR-ը կարող է չգործել

Նորվեգիայի ֆուտբոլային ասոցիացիան կարող է հրաժարվել VAR-ից: Այս մասին հաղորդում է TV2.no-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս հարցը կքննարկվի 2025 թվականի մարտին կայանալիք ֆուտբոլային համագումարում։ VAR-ը կարող է չեղարկվել, եթե մեծամասնությունը կողմ քվեարկի որոշմանը:

Հիշեցնենք, որ Նորվեգիայի երկրպագուները դեմ են համակարգի կիրառմանը։