«Միլանի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին վնասվածք է ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ ընկերական խաղում (3:2): Այս մասին հայտնում է ANSA-ն։
Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է մենիսկի և ծնկի կապանների վնասվածք։ Մոտ ժամանակներս ֆուտբոլիստը կվերադառնա Իտալիա, որտեղ կենթարկվի վիրահատության։
Ֆլորենցին բաց կթողնի «ռոսոներիների» նախամրցաշրջանային շրջագայությունը ԱՄՆ-ում: 33-ամյա եզրային պաշտպանի վերականգնման հետագա ժամկետները դեռևս հայտնի չեն: