«Բավարիայի» նորեկը երկար ժամանակով շարքից դուրս է մնացել

«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Հիրոկի Իտոն, ով այս ամառ է միացել ակումբին, «Դուրենի» դեմ ընկերական խաղում (1։1) ստացել է մետաթարսի կոտրվածք։

Ինչպես հաղորդում է Süddeutsche Zeitung-ը, մյունխենյան ակումբային բժիշկների կանխատեսումների համաձայն՝ 25-ամյա ճապոնացին բաց կթողնի 8-ից 10 շաբաթ։

Իտոն «Բավարիա» է տեղափոխվել այս ամառ «Շտուտգարտից»՝ 23,5 միլիոն եվրոյի դիմաց։