«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ թիմի բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ չի ստացել։
«Ոչ, ես ուղղակիորեն չեմ խոսել նրա հետ, բայց ակումբն ինձ տեղեկացրեց, որ առաջարկներ չեն եղել: Որպեսզի ինչ-որ մեկը հեռանա, նախ պետք է առաջարկ ստանաս։ Չգիտեմ, թե ինչ կլինի, բայց, իհարկե, կցանկանայի, որ Կևինը մնար»,- Գվարդիոդայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Կեւին դե Բրույնեն համաձայնել է տեղափոխվել Սաուդյան «Ալ-Իթթիհադ»։