MD. Հայտնի է, թե որքան գումարի դիմաց է «Լայպցիգը» պատրաստ բաց թողնել Դանի Օլմոյին

«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի հնարավոր գնման ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, գերմանական ակումբը կատալոնացիներին հայտնել է, որ պատրաստ է բաց թողնել իսպանացուն միայն 60 միլիոն եվրոյի դիմաց։ «Բարսելոնան» կարող է իրեն թույլ տալ միայն մեկ խոշոր տրանսֆեր այս ամառ։

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Լայպցիգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 25 խաղում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

EURO-2024-ում նա 6 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։