Մատս Հումելսը դեռ կարող է տեղափոխվել իտալական ակումբ

Դորտմունդի «Բորուսիայի» 35-ամյա նախկին պաշտպան Մատս Հումելսը դեռ կարող է տեղափոխվել «Բոլոնիա», հայտնում է Sky Sport Italia առցանց հրատարակությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությանը, ֆուտբոլիստը դեռ դիտարկում է կարիերան Իտալիայում շարունակելու տարբերակը։ Հաղորդվում է, որ Հումելսը տեղյակ է, որ իր ողջ կարիերան անցկացրել է Գերմանիայում և գնահատում է տեղափոխության դժվարությունը իր և իր ընտանիքի համար:

Այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալուց հետո Հումելսն ազատ գործակալ է: Նախորդ մրցաշրջանում 35-ամյա Հումելսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։