«Յուվենտուսի» կիսապաշտպանը բաց կթողնի առնվազն 2 շաբաթ

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆաբիո Միրետտին վնասվածք է ստացել «Նյուրնբերգի» դեմ ընկերական խաղում (0:3): Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

Հետազոտության արդյունքներով ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ոտնաթաթի երրորդ սեպաձեւ ոսկորի կոտրվածք։ Ֆուտբոլիստը 15 օրից կենթարկվի կրկնակի հետազոտություն։

Այս ընթացքում իտալացին չի կարողանա մարզվել։ Նրա ապաքինման հետագա ժամկետները հայտնի կդառնան 2 շաբաթից։