«Ռեալ Սոսյեդադի» նախագահ Ժոկին Ապերեբայը հայտարարել է պաշտպան Ռոբին լե Նորմանի՝ Մադրիդի «Ատլետիկոյին» վաճառելու գինը։
«Մենք Ռոբին լե Նորմանին վաճառեցինք «Ատլետիկոյին» 34,5 միլիոն եվրոյով, գումարած 5 միլիոն եվրո բոնուսներով», – նախագահի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Լե Նորմանն արդեն դարձել է «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ։ 27-ամյա կենտրոնական պաշտպանը «Սոսյեդադում» հանդես էր գալիս 2019 թվականից։