Ֆեդերիկո Կիեզայի գործակալը բանակցություններ է վարել «Չելսիի» և «Թոթենհեմի» հետ։
Ըստ Corriere dello Sport-ի՝ Ֆալի Ռամադանին, ով ներկայացնում է կիսապաշտպանի շահերը, հանգստյան օրերին եղել է Լոնդոնում՝ բանակցություններ վարելու «Չելսիի» և «Թոթենհեմի» հետ, քանի որ լոնդոնյան երկու թիմերն էլ ձգտում են ուժեղացնել իրենց կազմերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսի» 26-ամյա ֆուտբոլիստը մոտ է 30-35 միլիոն եվրոյի դիմաց «Թոթենհեմ» տեղափոխվելուն։ Ֆուտբոլիստին կապում էին նաև «Ռոմայի» և «Նապոլիի» հետ, սակայն իտալական ակումբներն անցան այլ տրանսֆերային նպատակների:
Նախորդ մրցաշրջանում Կիեզան մասնակցել է 37 հանդիպման, դարձել 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։