Էնցո Ֆերնանդեսը անձամբ ներողություն է խնդրել իր թիմակիցներից

«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը անձամբ ներողություն է խնդրել իր թիմակիցներից Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների ռասիստական ​​վանկարկումների համար։

Արգենտինացի ֆուտբոլիստները Ամերիկայի գավաթի խաղարկությունում հաղթելուց հետո սկանդալային վանկարկում են կատարել Ֆրանսիայի հավաքականի մասին, պահը հեռարձակվել է ուղիղ եթերում։ Տեքստը ծաղրում է որոշ ֆրանսիացի ֆուտբոլիստների աֆրիկյան ծագումը։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, ակումբ վերադառնալուն պես Ֆերնանդեսը ներողություն է խնդրել, որն ընդունվել է։

Հաղորդվում է նաև, որ Էնցոն զգալի ներդրում կունենա խտրականության դեմ բարեգործական կազմակերպությունում։

23-ամյա Ֆերնանդեսը «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականի ձմռանը 121 միլիոն եվրոյի դիմաց։