Ջիբրիլ Սիսեի 16-ամյա որդին առաջին պայմանագիրն է կնքել «Լիվերպուլի» հետ

Կոբի Սիսեն՝ «Լիվերպուլի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեի որդին, իր առաջին պայմանագիրն է կնքել մերսիսայդցիների հետ։

2024/25 մրցաշրջանում 16-ամյա հարձակվողը հանդես կգա «կարմիրների» երիտասարդական թիմում (մինչև 18 տարեկան)։

Ջիբրիլ Սիսեն խաղացել է «Լիվերպուլում» 2004-ից 2006 թվականներին՝ ակումբի հետ հաղթելով Չեմպիոնների Լիգան, Անգլիայի գավաթը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։