Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց «Ստրուգայի» հետ և հաղթեց՝ 3:1 հաշվով:
«Փյունիկի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կովալենկոն ևս մեկ անգամ աչքի ընկավ Դեբլեն:
Այսպիսով, ընդհանուր դիմակայությունում հաղթելով՝ 4:3 հաշվով Եղիշե Մելիքյանի թիմը դուրս եկավ Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ:
Հիշեցնենք՝ առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր՝ 1:2 հաշվով