Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում։
Հյուսիսային Իռլանդիայում կայացած մրցաշարի եզրափակիչում Իսպանիան 2։0 հաշվով հաղթեց Ֆրանսիային։
41-րդ րոպեին Իկեր Բրավոն բացեց խաղի հաշիվը, իսկ 69-րդ րոպեին Ասան Դիաոն վերջնական արդյունքը գրանցեց։ 77-րդ րոպեին ֆրանսիացիներից կարմիր քարտ ստացավ Յոնի Գոմիսը։
Իսպանիայի Մ19 հավաքականը ռեկորդային 9-րդ անգամ նվաճեց Եվրոպայի առաջնությունը։