Պեպ Գվարդիոլա․ ««Միլանի» դեմ ավելի լավ խաղացինք, քան «Սելթիկի» դեմ»

Պեպ Գվարդիոլան գնահատել է «Մանչեսթեր Սիթիի» ընկերական խաղում «Միլանից» կրած պարտությունը (2:3):

«Մենք ավելի լավ խաղացինք, քան առաջին «Սելթիկի» հետ խաղում, և որոշ ֆուտբոլիստներ մի քայլ առաջ գնացին: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ շատ լավ էր, բոլորը լավ խաղացին Չեմպիոնների Լիգայի մասնակից թիմի դեմ։

Սա մեկ քայլ առաջ էր. մենք խուսափեցինք վնասվածքներից, խաղացողները խաղաժամանակ ստացան, մենք հերթական թեստն անցանք և մի քանի օրից կուղևորվենք ևս մեկ հանդիպման «Բարսելոնայի» հետ»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։