«Միլանը» կգնի Սերբիայի հավաքականի պաշտպանին

Ստրահինյա Պավլովիչը կտեղափոխվի «Միլան»։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «ռոսոներիները» համաձայնության են եկել «Զալցբուրգի » հետ պաշտպանի տրանսֆերի հարցում։ 23-ամյա սերբին կվճարեն ավելի քան 18 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։

Նախորդ մրցաշրջանում Պավլովիչն Ավստրիայի բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 26 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։