«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներառում է 60 միլիոն եվրոյի գնման տարբերակ։ Անգլիական գրանդի ղեկավարությունը ցանկանում է օգտվել այս կետից։
«Մանչեսթեր Յունայթեդը» Սուբիմենդիին առաջարկում է հինգ տարով երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր։
Ֆուտբոլիստը «Ռեալ-Սոսյեդադում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026/27 մրցաշրջանի ավարտին։