«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դիտարկում է նոր մարզադաշտ կառուցելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
«Օլդ Թրաֆորդի» վերանորոգման աշխատանքային խումբը կարծում է, որ նոր մարզադաշտ կառուցելն ավելի ծախսարդյունավետ է, քան գոյություն ունեցող մարզադաշտի վերակառուցումը:
Առաջարկվում է 100000 նստատեղով մարզադաշտ կառուցել։ Եթե նախագիծը կյանքի կոչվի, ապա «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզադաշտը կդառնա ամենամեծը Մեծ Բրիտանիայում։
Նոր մարզադաշտի կառուցումը «Յունայթեդին» կարժենա 2 միլիարդ ֆունտ, մինչդեռ «Օլդ Թրաֆորդի» վերանորոգումը կարժենա 1,2 միլիարդ ֆունտ ստեռլինգ և ավելի երկար կտևի:
Մանկունիանցիները վերջնական որոշումը կկայացնեն մինչեւ տարեվերջ։