«Լիվերպուլը» մերժել է «Մարսելի» առաջարկը

«Լիվերպուլը» մերժել է «Մարսելի» առաջարկը ճապոնացի կիսապաշտպան Վատարու Էնդոյի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններ են վարվել 14 միլիոն եվրոյի չափով, հաղորդվում է, որ դրանք խափանվել են մի քանի շաբաթ առաջ։

Այժմ «Մարսելը» կենտրոնացած է այլ թեկնածուների ու ձեռքբերումների վրա։