Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն մոտ է ֆրանսիական «Կաեն» ֆուտբոլային ակումբը գնելուն։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Ըստ աղբյուրի՝ Մբապպեն շուտով կդառնա թիմի բաժնետեր։ Նշվում է, որ Մբապպեն ակումբում ձեռք է բերել իր բաժնետոմսերը 20 միլիոն եվրոյի դիմաց։
Հիշենք, որ մանուկ հասակում Մբապպեն սովորել է «Կաենի» ակադեմիայում։ Ֆրանսիական այս ակումբը վեցերորդ մրցաշրջանն անընդմեջ հանդես է գալիս ֆրանսիական Լիգա 2-ում։