Կեյլոր Նավասը մոտ է Իտալիա տեղափոխվելուն

ՊՍԺ-ի նախկին դարպասապահ Կեյլոր Նավասը մոտ է իտալական «Մոնցա» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է հայտնի լրագրող Ջանլուկա Լի Մարցիոն։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ 37-ամյա Նավասը բանակցություններ է վարում «Մոնցայի» հետ։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը պայմանավորվել է իտալական թիմի հետ։ Ենթադրվում է, որ Նավասն այսօր կլքի Կոստա Ռիկան, իսկ վաղը բուժզննում կանցնի՝ մինչ «Մոնցայի» հետ պայմանագիր կնքելը։

Նավասի վերջին ակումբը ՊՍԺ-ն էր, որի կազմում նա հանդես է եկել 2019-ից 2024 թվականներին։ Այս ընթացքում նա փարիզյան ակումբում անցկացրել է 114 հանդիպում, որոնցում բաց է թողել 94 գոլ, իսկ 52 անգամ անառիկ է պահել դարպասը։