Ժան-Կլեր Տոդիբոն մոտ է իտալական ակումբ տեղափոխվելուն

«Յուվենտուսը» Ժան-Կլեր Տոդիբոյի համար նախնական առաջարկ կներկայացնի «Նիցցային»:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ հաջորդ շաբաթ թուրինյան թիմը կփորձի վարձակալել պաշտպանին՝ գրեթե 35 միլիոն եվրոյով գնելու պարտավորությամբ։

Այս շաբաթավերջին թուրինցիները հանդիպում են ունեցել ֆրանսիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, որում հաստատվել է իտալական թիմի հետ հնգամյա պայմանագիր կնքելու նրա պատրաստակամությունը։ Նշվում է, որ Տոդիբոն միայն ցանկանում է գնալ «Յուվենտուս»։